Ախալցիխեի նոր քաղաքապետն ունի երեք նոր տեղակալ
Նոյեմբերի 15-ին Ախալցիխեի նորընտիր քաղաքապետը նշանակել է նոր տեղակալներ: Իրակլի Լազարաշվիլինի տեղակալներն են՝ Իլիա Զարդիաշվիլին, Վաժա Գաչեչիլաձեն և Ռուբեն Կարապետյանը: Նրանք պաշտոնապես սկսել են գործել նոյեմբերի 15-ից։
Իլիա Զարդիաշվիլին զբաղեցնում էր Ախալցիխեի քաղաքապետարանի տնտեսական ծառայության ղեկավարի պաշտոնը, քաղաքապետի տեղակալ՝ Ռուբեն Կարապետյանը վերահսկում էր սոցիալական հարցերը։ Ինչ վերաբերում է Վաժա Գաչեչիլաձեին, ապա 2021 թվականի հունվարից նա եղել է մաքրման ծառայության տնօրեն:
Նորանշանակ տեղակալներն ասում են, որ դեռ չեն որոշել, թե որ ուղղություններով են առաջնորդվելու։