Առցանց կազինոները պետք է ընդհանրապես արգելվեն. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, առաջին փուլում նախատեսվում է բարձրացնել հարկը առցանց խաղատների սեփականատերերի համար, արգելել գովազդը, օգտատերերի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 25 տարեկան, իսկ երկրորդ փուլում նախատեսվում է ամբողջությամբ արգելել օնլայն խաղատները - այդ մասին վարչապետը հայտարարեց կառավարության նիստում:
«Օնլայն կազինոների միջոցով երկրից դուրս է հոսում մեկ միլիարդ 500 միլիոն լարի, մեր քաղաքացիները, երիտասարդներն ամեն օր խաղում են առցանց խաղատներում ու փող են կրվում։ Այս գումարը կազմում է 500 մլն լարի։ Այս մասին խոսել եմ մեր տնտեսական թիմի հետ և կարծում ենք, որ առաջին փուլում ֆինանսների նախարարը կներկայացնի օրենսդրական նախաձեռնություն՝ բարձրացնելու հարկերը առցանց կազինոների սեփականատերերի համար, որոնց ճնշող մեծամասնությունը արտասահմանյան ընկերություններ են։ Ցավոք սրտի, մեր քաղաքացիների փողերը հոսում են արտերկիր։ Սա 500 միլիարդ լարի է, և դրա 99 տոկոսը չաշխատող աղքատ բնակչությունն է։ Կարծում ենք՝ հարկերը պետք է ավելացնենք, արգելենք գովազդը: Երկրորդ փուլում առցանց կազինոներն ընդհանրապես պետք է արգելվեն, ես պատրաստ եմ այդ մասին բացահայտ խոսել։ Մենք ակտիվորեն աշխատելու ենք խորհրդարանի հետ»,- ասել է Ղարիբաշվիլին։