Սամցխե-Ջավախեթում կորոնավիրուսից չորս պացիենտ է մահացել
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 142-ի։
Մեկ օրում չորս հիվանդ է մահացել: 61-ամյա կինն ապրում էր Ասպինձայի մունիցիպալիտետում, 83-ամյա տղամարդն Բորժոմիից էր, Ախալցիխեի մունիցիպալիտետում մահացել է 50-ամյա կին և Ադիգենիում՝ 80-ամյա կին:
Մեկ օրում տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսի 93 նոր դեպք, որտեղից 14-ը՝ Ադիգենում, 5-ը՝ Ասպինձայում, 54-ը՝ Ախալցիխեում, 5-ը՝ Ախալքալաքում, 13-ը՝ Բորժոմիում և 2-ը՝ Նինոծմինդայում։
Վարակվածների ընդհանուր թիվը 15 671 է։
Մարզպետարանի տվյալներով՝ Covid-ի կլինիկաներում բուժվում է 161 հիվանդ։
Մեկ օրում ապաքինվել է 106 հիվանդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 15 303-ի։
Մեկ օրում պատվաստվել է 56 մարդ, մարզում ընդհանուր առմամբ իրականացվել է 40306 պատվաստում։