Բիզնեսի մի մասը ստիպված կլինի աշխատողներին թեստավորել իր հաշվին
Բիզնես ոլորտի մի մասը ստիպված կլինի աշխատողներին թեստավորել իր հաշվին - Այս մասին նշված է կառավարության նոյեմբերի 18-ի որոշման մեջ։ Գործարարների մի մասը ծախսերը նվազեցնելու համար պահանջում է, որ աշխատակիցների որոշակի մասի թեստավորումն անվճար լինի։
«Ով պատվաստված է, կամ վիրուսը հաղթահարել է, գոնե նրանց համար թեստը պետք է լինի անվճար: Կամ ընդհանրապես չպետք է պահանջեն թեստավորում: Առաջին հերթին պետք է հստակեցնել այս հարցը, որպեսզի հետո մտածենք ճնշումը նվազեցնելու մեխանիզմների մասին»,- հայտարարում է «Լիլո Մոլի» տնօրենը:
Նա նշում է, որ պատասխանատվությունը կառավարությունից հեռացնելը և բիզնեսի համար աշխատողներին իրենց հաշվին թեստավորելը լուրջ ազդեցություն կունենա ոլորտի վրա:
«Պատկերացրեք, երկու շաբաթը մեկ անգամ պետք է պատվաստենք մոտ 1 500 մարդ և այս ամենը համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ առևտուրը, ըստ էության, «մեռած է»: Սա շատ բարդ խնդիր է»,- ասում է Գիորգի Կվարացխելիան: