Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով, Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Նոյեմբերի 27-ին ժամը 10:30-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, Ախալքալաքի շրջանի՝ Սուլդա, Կարծախ, Բոզալո, Բարալեթ և հարակից գյուղերը կհոսանքազրկվեն:
Նոյեմբերի 28-ին 11:00-ից մինչև 18:00-ն կհոսանքազրկվեն Ախալցիխեի՝ Թամարաշվիլի, Ռուսթավելի, Իվերիելի, Թաբուկաշվիլի, Վաժա-Փշավելա, Նաթենաձե և հարակից փողոցները:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: