Փարվանայի լեռնանցքում երթևեկությունը սահմանափակ է
Բարդ օդերևութաբանական պայմանների՝ առատ ձյան, ձնաբուքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով Փարավանի լեռնանցքում որոշ տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է։
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից տեղեկացնում են, որ Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա պետական նշանակության մայրուղու 94-ից մինչև 110 կմ հատվածում երթևեկությունը արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտուբուսների երթևեկությունը:
Ճանապարհի մնացած հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է