Հունվատից Վրաստանում կվաճառվեն ենթամաշկային չիպեր
2022 թվականից Վրաստանում ենթամաշկային չիպեր կվաճառվեն։ iPlus-ում նշում են, որ բանակցությունները ավարտական փուլում են, և հունվարի սկզբին Վրաստանը նախատեսում է ներմուծել մոտ 50 հազար չիպ:
«Ցանկանում ենք ձեզ տեղեկացնել մեկ այլ նորության մասին, որը շուտով կունենանք Վրաստանում։
iPlus-ը Շվեդական BioHax International ընկերության հետ բանակցությունների եզրափակիչ փուլում է»:
Այն չիպերը, որոնք գնում է Վրաստանը, կունենան սահմանափակ հնարավորություններ՝ ի տարբերություն եվրոպական շուկայի համար ընկերության արտադրած չիպերի։
Biohax International-ը հիմնադրել է շվեդ ձեռնարկատեր Յովան Օստերլունդը։ Ընկերությունը մասնագիտացած է բթամատի և ցուցամատի միջև բրնձի հատիկի չափ միկրոսխեմաների տեղադրման մեջ:
Ընկերության արտադրած միկրոսխեմաները թույլ են տալիս օգտատերերին բացել էլեկտրոնային կողպեքները, գործարկել մեքենան, վճարել տրանսպորտում գնումների կամ տոմսերի համար՝ առանց գաղտնաբառեր մուտքագրելու և սմարթֆոններ օգտագործելու։ Բացի այդ, տեխնոլոգիան կարող է օգտագործվել անձնական տվյալների պահպանման համար, ինչպիսիք են բժշկական պատմությունը: