Լուրեր
Սամցխե-Ջավախքում բեռնատարը բախվել է ժայռին
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Բորժոմիի մունիցիպալիտետի Լարեբի գյուղի հարակից տարածքում: Բորժոմի-Ախալցիխե կապող կենտրոնական ճանապարհով երթևեկող բեռնատար մեքենայի վարորդը, հավանաբար, կորցրել է ղեկի կառավարումն ու բախվել է ժայռին:
«Բորժոմի» հեռուստաընկերության տեղեկության համաձայն, բեռնատարում գտնվում էր միայն վարորդը: Բարեբախտաբար, զոհեր չկան:
Տարածեք :