Նինոծմինդայում գարնանը կսկսվեն փոքր պանսիոնատների շինարարությունը
Նինոծմինդայում փոքր չափի պանսիոնատի կառուցումը կսկսվի գարնանը: Այնտեղ պետք է տեղավորվեն շահառուները: Նինոծմինդայի պանսիոնատում շինարարության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի արվել, թեև պաշտոնյաները մասնավոր զրույցներում նշում են, որ շինարարությունը չսկսելու պատճառը կլիմայական ծանր պայմաններն են։
Հանրային պաշտպանի գրասենյակը վերահսկելու է Նինոծմինդայում երեք նոր շենքերի կառուցումը։ Նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր շենքում կտեղավորվի հինգ երեխա։ Շինարարական ծախսերը պետական բյուջեից չեն հատկացվում:
Հանրային պաշտպանի տեղակալ՝ Էկա Սխիլաձեի խոսքով՝ նրանց վերջին այցը Նինոծմինդա եղել է նոյեմբերի 22-ին։ Նրա խոսքով՝ գիշերօթիկ դպրոցում այս պահի դրությամբ մնացել է 15 երեխա։