Ախալցիխեի քաղաքապետարանում և սակրեբուլոյում աշխատավարձը կբարձրանա 616 700 լարիով
Ախալցիխեի քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրացվեն: 2022 թվականի բյուջեի նախագծում ինքնակառավարման համար նախատեսված աշխատավարձը կավելանա 616 700 լարիով։
Նախաձեռնությանն աջակցում են պատգամավորների մեծամասնությունը։ Սակրեբուլոյի նախագահ Դավիթ Լոմիձեն որպես պատճառ նշում է որակյալ կադրերի արտահոսքը ինքնակառավարումից։
Հիմնական ֆինանսական փաստաթղթի համաձայն՝ սակրեբուլոյի աշխատակիցների աշխատավարձի հիմնադրամը կավելացվի 8 000 լարիով, իսկ քաղաքապետարանի դեպքում՝ 608 700 լարիով։