Սամցխե-Ջավախքում տղամարդ է սպանվել
Ասպինձայի Ածղվիտա գյուղում տեղի է ունեցել սպանություն: Սպանվել է Նիջգորի գյուղի 46-ամյա բնակիչը:
Ըստ տեղացիների՝ երեկ ուշ գիշերը Ածղվիտայի բնակիչը մեքենայով նախ բախվել է Վ.Ծ.-ի մեքենային, ապա թաքնվել դեպքի վայրից:
Սպանվածը մեքենայում եղել է երեխաների հետ, որից հետո գնացել է Ածղվիտա։
Վ.Ծ.-ին դանակահարել են սրտի հատվածում: 46-ամյա տղամարդը տեղում մահացել է:
Հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, ինչը նշանակում է՝ կանխամտածված սպանություն: Հանցանքը նախատեսում է ազատազրկում՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով։