Լուրեր
Ավտովթար Սամցխե-Ջավախքում՝ կա զոհ
Բորժոմի-Խաշուրի կապող ճանապարհահատվածին տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար: Առկա տեղեկության համաձայն, միմյանց են բախվել բեռնատարն ու երկու թեթև մեքենաները: Կա զոհ և չորս վիրավոր:
Ըստ տեղացիների, տեղում ներկայացած շտապ օգնության անձնախումբը տեսել է մեկ մահացածի, ևս չորս վիրավորների տեղափոխել են բժշկական հաստատություն:
![](/images/temp/2022/01/03/ec6bd423d553bce5123af64670632281.jpeg)
Հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով:
Տարածեք :