Կթանկանա թե ոչ հացը
Հացի շուկայում անորոշություն է տիրում, քանի որ չգիտենք, թե գազի սակագինը որքան է լինելու հացթուխների համար»,- ասաց հացթուխների ասոցիացիայի նախագահը։
Մալխազ Դոլիձեի խոսքով, անորոշությունը սկսվել է տարեսկզբից, երբ տարբեր հացթուխներ գազի տարբեր սակագներ են ստացել։
«Այս փուլում զանգվածային արտադրության հացի գինը չի բարձրացել եւ, որպես կանոն, չպետք է թանկանար, ալյուրի ուղղակի մուտքը շուկայում մրցակցություն է ստեղծել, գները կայունացել են։ Սակայն այնպես եղավ, որ 30 թեթրի տարբերությամբ են փռերը վճարում սակագները, չենք հասկանում՝ ըստ ինչի։ Ամբողջովին պարզ չէ, թե արդյոք սուբսիդավորումը կշարունակվի նաև էներգետիկայի ոլորտում։ Այսպիսով, հացի թանկացումը կախված կլինի կոմունալ վճարներից»։
Նրա խոսքով, Ամանորին փոխվել են միայն վրացական հացի գները, և այն էլ տեղական մակարդակով: