Մենք կունենանք դեպքերի աճ, սա չի կարելի թաքցնել. Գամկրելիձե
Մենք կունենանք դեպքերի աճ, դա չենք կարող և չի կարելի թաքցնել»,- ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Ինչպես նշեց նա, աշխարհում վարակման օրական ցուցանիշն աճել է 4-5 անգամ, հետևաբար, աճ կլինի նաև Վրաստանում։
«Աշխարհում ավելի քան 3 միլիոն դեպք կա, այն դեպքում, երբ պիկի ժամանակ, տարբեր շտաբերով գրանցվում էր 800-900 000 նոր վարակման դեպք: Նոր դեպքերը 4-5 անգամ ավելացել են, հետևաբար, աճ կլինի նաև մեզ մոտ։ Երկու հզոր տեսություն կա, որ «Օմիկրոն»-ը կարող է լինել համաճարակի ավարտի սկիզբը, և երկրորդ տեսությունը, որը մինչ այժմ հաստատվել է, այն է, որ մենք պետք է զգույշ լինենք:
«Omicron»-ը նույնպես բարդություններ ու սրացում է առաջացնում։ Ուստի ավելի լավ է չվարակվեք «Օմիկրոնով»»,- ասել է Գամկրելիձեն։