Բաթումի-Ախալցիխե ավտոճանապարհին երթևեկությունն արգելված է
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ Բաթումի-Ախալցիխե ավտոճանապարհի 92-րդ կիլոմետրում (Բեգլեթի) տեղի է ունեցել սողանք, ինչի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Դա նկատի ունենալով երթևեկությունը հնարավոր կլինի միայն Բոձաուրի և Տաբախմելա գյուղերի շրջանցիկ ճանապարհով, այն էլ միայն արտաճանապարհային մեքենաներով։
Գերատեսչության տվյալներով՝ մոտ ժամանակներս կսկսվեն կենտրոնական ճանապարհի մաքրման աշխատանքները, որոնք նախատեսվում է մի քանի օր։ Ճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտելուց հետո երթևեկությունը կրկին կվերաուղղվի դեպի կենտրոնական ճանապարհ։