«Մեկ ամսում Վրաստանում կարող ենք ունենալ կես միլիոն վարակված մարդ»,- Չխաիձե
«Մեկ ամսում մենք կարող ենք ունենալ կես միլիոն վարակված մարդ»,- ասել է Իմունականխարգելման խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար՝ Իվանե Չխաիձեն։
Նա ասում է, որ մենք կունենանք մեծ թվով բնակչության ընդհանուր իմունիտետ, որը համարվում է կորոնավիրուսային համաճարակի դադարեցման մեխանիզմներից մեկը։
«Եթե խոսենք այն մասին, թե ինչը կարող է հանգեցնել վարակների մեծ թվի, ապա այս իրավիճակը մոդելավորվում է շատ երկրներում, և կարծիք կա, որ եթե մեծ թվով մարդիկ վարակվեն, ապա մեկ ամսում Վրաստանում կարող ենք ունենալ կես միլիոն վարակված մարդ»,- ասել է Իվանե Չխաիձեն: