Այսօր նշվում է Վրաստանի լուսավորիի սուրբ Նինոյի հիշատակի օրը
Վրաց ուղղափառ եկեղեցին հունվարի 27-ին նշում է Վրաստանի լուսավորիի սուրբ Նինոյի հիշատակի օրը:
Սուրբ Նինոյի տոնը վրաց ուղղափառ եկեղեցին նշում է տարին երկու անգամ: Հունիսի 1-ին (19) նրա Վրաստան գալստյան օրը և հունվարի 27-ին (հունվար 14-ին) նրա մահվան օրը:
Սուրբ Նինոն ըստ հայկական աղբյուրների՝ եղել է Սբ. Հռիփսիմյանց կույսերից մեկը, նրանց հետ Հռոմից հասել է Հայաստան։ Վարագա լեռան մոտ առանձնացել է ընդհանուր խմբից և մեկնել Վիրք, ճգնողական կյանքը շարունակել Մցխեթա քաղաքի մոտակայքում։ Այստեղ քրիստոնեություն է քարոզել և «Սուրբ Հոգու զորությամբ» կատարել բժշկումներ։ Ըստ ավանդության, կույսը բուժել է Վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն։
Ըստ վրացական աղբյուրների՝ Սուրբ Նինոն դեպի Վիրք իր ուղևորության սկզբում եղել է Ջավախքում, Փարվանա լճի մոտ։ Այստեղ նա մնացել է 2 օր, կերակուր խնդրել ձկնորսներից, հովիվների հետ խոսել հայերեն։