Ախալցիխեի մանկապարտեզներում խմբեր են փակվել
Կորոնավիրուսային վարակի դեպքերի հաստատմամբ պայմանավորված՝ Ախալցիխեի մանկապարտեզներում կետային սահմանափակումներ են մտցվել։ Ստեղծված իրավիճակի պատճառով հաճախող երեխաների թիվը կրճատվել է: Covid19-ի դեպքերի թվի ռեկորդային աճի պատճառով որոշ ծնողներ չեն ցանկանում իրենց երեխաներին ուղարկել մանկապարտեզ:
«Սկզբում վախենում էի, բայց հիմա նախընտրում եմ այլեւս չմտածել այդ մասին ու երեխային մանկապարտեզ տանել։ Վարքագիծը բոլորովին փոխվեց, սիրում է մանկապարտեզը: Ուշադիր ծնողներ կան խմբում, եթե նկատում են երեխան հազում է կամ փռշտում, թողնում են տանը, և մենք ավելի պաշտպանված ենք զգում»,- ասաց ծնող Լիկա Կիկաբիձեն։
«Մանկապարտեզը սկսելուց ի վեր ես դեռ երեխային չեմ տարել։ Շատ եմ վախենում, չգիտեմ, թե երբ կսկսենք հաճախել մանկապարտեզ։ Վիրուսը շատ է տարածվել, բայց ավագ երեխաներիս դպրոց ուղարկում եմ»,- ասում է մեկ այլ ծնող՝ Խատիա Բայդաուրին։
Ինչպես հայտարարում է «9-րդ ալիքի» մոտ Ախալցիխեի քաղաքապետարանի նախադպրոցական հաստատության ասոցիացիայի ղեկավարը, հաստատված դեպքերի պատճառով Ախալցիխեում երեք խումբ է փակվել։
«Մանկապարտեզներն ամբողջությամբ փակված չեն, այս փուլում փակ են միայն երեք տարբեր հաստատությունների, երեք խմբեր»,- ասում է Մարինա Մերաբիշվիլին։
Հունվարի 27-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 17 484 նոր դեպք, ևս 27 հիվանդ մահացել է։