Սամցխե-Ջավախքի որոշ շրջաններում հոսանք չի լինելու
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով, Փետրվարի 11-ին, Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Մասնավորապես, ժամը 12:00-ից մինչև 17:00-ն կհոսանքազրկվեն Ախալքալաքի շրջանի՝ Իխտիլա, Մերենիա, Ագանա, Փոքր Սամսար, Գոկիո և հարակից գյուղերը:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: