Սամցխե-Ջավախքում կինը դարձել է 100 տարեկան
Ասպինձայի քաղաքապետարանի Նակալաքևի գյուղում բնակվող Օլիա Մելիքիձեն նշել է իր 100-ամյակը։ Գիորգի Մաղրաձեն տեղեկատվական ու ֆոտոնյութ է տարածում.
«Այսօր մեր Օլիա տատիկի հոբելյանն է... Ոչ ավել, ոչ պակաս այսօր նա 100 տարեկան է, մի ամբողջ դար... Պատկերացնու՞մ եք այս ժամանակն ու կյանքը, ի՞նչ է նշանակում հարյուր տարի... Շնորհակալ եմ, որ ուրախացնում եք ձեր մտերմությամբ ու հարազատությամբ։ Ձեր ներկայությունը խորհրդանշական է եւ օրինակ շատերի համար, չնայած շատ, դառն ու ցավալի-արցունքոտ օրերին, կյանքը շարունակվում է...»,- գրել է Գիորգի Մաղրաձեն իր անձնական էջում։
Օլիա Մելիքիձեն ծնվել է 1922 թվականի փետրվարի 10-ին Ասպինձայի մունիցիպալիտետի Էրկոտա գյուղում։ Կրթությունն ստացել է Ախալքալաքի ուսումնարանում։ 1940 թվականից աշխատել է Նաքալաքեւի քրդական դպրոցում որպես վրացերենի ուսուցիչ։
Օլիա Մելիքիձեի ամուսինը ավելի վաղ է մահացել և նա երեք որդիներին մեծացրել է միայնակ։