Վրաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Ուկրաինային
«Վրաստանի կառավարությունն ուսումնասիրում է Ուկրաինային մարդասիրական օգնության կարիքները և կապահովի դրա առաքումը ըստ պահանջի», - ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Վերջին տվյալներով՝ հակառակորդի ռմբակոծության հետևանքով երկու երեխա է զոհվել, իսկ վերջին 24 ժամում ռմբակոծվել է 33 քաղաքացիական թիրախ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՆԳ նախարարի խորհրդականին։
Ներկայում ուկրաինացի զինվորականների գլխավոր խնդիրը Կիևի պահպանումն է։
Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել վստահել միայն պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին։