Վրաստանի սահմանի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանի սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ, էպիկենտրոնը գտնվել է Չեչնիայում (ՌԴ), հայտնում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքը։
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:24-ին։ Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչայի և Իմերեթի շրջաններում (Արևմտյան Վրաստան)։ Այն խլել է մոտ 200 մարդու կյանք, ավերել գրեթե 46 հազար տուն և 1000 արդյունաբերական օբյեկտ։