Արգելում ենք նավթի և բնական գազի ներկրումը Ռուսաստանից. Բայդեն
Ջո Բայդենը Սպիտակ տանը իր ելույթում հայտարարեց, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի 13-րդ օրը Մոսկվայի նկատմամբ կիրառվել են էներգետիկ համալիր պատժամիջոցներ։ Արգելքը վերաբերում է նաև ռուսական ածխին, CBS News-ին հայտնել է որոշմանը տեղյակ մի քանի աղբյուր: ԱՄՆ-ն այս հարցի շուրջ բանակցություններ է վարել Եվրոպայում իր դաշնակիցների հետ, որոնք շատ ավելի մեծ կախվածություն ունեն ռուսական նավթի մատակարարումներից, քան ԱՄՆ-ը:
Նշելով, որ ԱՄՆ-ը թիրախավորել է ռուսական տնտեսության զարկերակներից մեկը՝ Բայդենն ասել է.
«Մենք արգելում ենք ռուսական նավթի, գազի և էներգիայի ներմուծումը, ռուսական նավթն այլևս չի ընդունվի ԱՄՆ նավահանգիստներում»։
Բայդենը ասեց․ «Միացյալ Նահանգները ուկրաինացի փախստականների համար պատասխանատվությունը կիսելու է այլ երկրների հետ: Որոշման արդյունքում ԱՄՆ-ում բենզինը կբարձրանա։ Բայց ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հավասարակշռեմ այն։ Մենք շարունակում ենք աշխատել՝ պաշտպանելու ԱՄՆ բիզնեսը։ Մենք զիջումների չենք գնա պատեհապաշտներին, քանի որ պայքարում ենք Ռուսաստանի հարձակումների դեմ»։
Ընդգծելով, որ ոչ ոք չպետք է անհանգստանա վառելիքի գների համար՝ Ջո Բայդենն ասեց․
«Մենք պետք է ցույց տանք այնպիսի բռնակալների, ինչպիսին (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը, որ նրանք չեն կարող օգտագործել էներգետիկ ռեսուրսները որպես պատերազմական ուժ»:
Ընդգծելով, որ իրենք բազմիցս կոչ են արել հրադադար հաստատել Ռուսաստանի հետ, սակայն դա հաշվի չեն առել, Բայդենն ասել է հետևյալը.
«Ռուսաստանի առաջընթացը (Ուկրաինայում) վերածվում է մարդկային սարսափելի դրամայի։ Պուտինը երբեք հաղթանակի չի հասնի Ուկրաինայում: Ուկրաինացի ժողովուրդն իր խիզախությամբ Պուտինին ցույց տվեց, որ չի կարող ստանալ այն, ինչ ուզում է։ Աստված օրհնի ուկրաինացի ժողովրդին»,- արտահայտությունն է կատարել։
Մեծ Բրիտանիայի աշխատանքի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարար Կվասի Կվարթենգը հայտարարել է, որ իր երկիրը աստիճանաբար կդադարեցնի ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծումը մինչև 2022 թվականի վերջ։
Ռուս զինվորները Ուկրաինայի վրա հարձակում են սկսել փետրվարի 24-ին։