Ո՞ր ապրանքի արտահանումն է դադարեցրել Ուկրաինան
Ուկրաինայի կառավարությունը մինչև այս տարվա վերջ արգելել է աշորայի, գարու, հնդկաձավարի, կորեկի, շաքարավազի, աղի և մսի արտահանումը։
Որոշումն ընդունել է Ուկրաինայի նախարարների կաբինետը։ Տեղեկությունը տարածում է Reuters-ը։
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է 2022 թվականին արգելել ապրանքների եւ հումքի արտահանումն ու ներկրումը երկիր՝ համաձայն ցանկի, որը կորոշվի կառավարությունը: Ավելի վաղ Պուտինը ստորագրել էր հակաճգնաժամային միջոցառումների փաթեթ՝ սատարելու պատժամիջոցների տակ գտնվող քաղաքացիներին եւ բիզնեսին։
Օրենքը նախատեսում է 2022 թվականին փոքր եւ միջին բիզնեսի պլանային ստուգումների եւ 2022-2024 թվականներին ՏՏ ընկերությունների պլանային ստուգումների մորատորիումի սահմանում, առանց լիցենզիայի երկարաձգման բիզնեսով զբաղվելու հնարավորություն, պետական գնումների պարզեցում եւ կառավարության իրավունքը՝ օպերատիվ բարձրացնելու կենսաթոշակները:
Նշվում է, որ սոցիալ-տնտեսական միջոցների փաթեթը պետք է պաշտպանի Ռուսաստանի քաղաքացիներին օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների անբարյացակամ գործողությունների պայմաններում: