Սամցխե-Ջավախեթում կորոնավիրուսի դեպքերը ռեկորդային նվազել են
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 817 նոր դեպք: Սամցխե-Ջավախքում գրանցվել է ընդամենը 2 նոր դեպք:
Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 017 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է երեք հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 23 553 թեստ, այստեղից 21 030-ը արագ, իսկ 2 523-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 3,47 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,64 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 4,45 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 644 112 դեպք, որից 1 604 595 հիվանդ ապաքինվել է, 16 681-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 846 431 մարդ, օրեկան 1 750։
Երեկ, մարտի 22-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 053 նոր դեպք, ապաքինվել է 2 067 պացիենտ, մահացել յոթ մարդ