Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ (R)
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով, Մայիսի 4-ին Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Մասնավորապես մայիսի 4-ին ժամը 12:00-ից մինչև 18:30-ն կհոսանքազրկվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի՝ Խանդո, Ազավրեթ, Ալաստան, Վարևան, Գոկիո, Թոկ և Վարգավի գյուղերը:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: