Վաչիանի մայրուղու մոտ, կեսգիշերն անց տեղի ունեցած վթարի հետևանքով 20-ամյա երիտասարդ է մահացել։ Մարդատար ավտոմեքենան այրվել է: Այրված մեքենայում գտնվող մնացած երեք անձինք տեղափոխվել են հիվանդանոց։ Հաղորդում է
Jnews.ge-ն:
Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, սակայն շտապօգնությունը կանչվել է մոտավորապես գիշերը ժամը 1:00-ին: Երբ շտապօգնության մեքենան ժամանել է դեպքի վայր, մեքենան արդեն այրվելիս է եղել, իսկ երիտասարդին, ցավոք, փրկել չի հաջողվել։ Մնացածներն արդեն մեքենայից դուրս էին բերվել: