Լուրեր
Սամցխե-Ջավախքում դպրոցի հաշվապահը ձերբակալվել է
Այսօր՝ մայիսի 19-ին, Ախալցիխեի շրջանային դատարանում՝ տեղի ունեցավ դատական նիստ, Ադիգենի Դերցել գյուղում, դպրոցի հաշվապահի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափի գումարի յուրացման փաստով: Սամցխե-Ջավախքում դպրոցի հաշվապահի նկատմամբ կայացվել է խափանման միջոց:
Նիստն անցկացվել է հեռակա կարգով։ Գործի դատախազ Թամար Զուրաբաշվիլին պահանջել է կիրառել կալանավորում մեղադրյալ Ն.Ջ.-ի նկատմամբ:
Մեղադրյալը Դերցելի դպրոցում հաշվապահի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մայիսի 20-ից մինչև 2021 թվականի մայիսի 21-ը։
Մինչեւ 2019 թվականը նրա ամսական աշխատավարձը կազմել է 260 լարի, իսկ 2019 թվականից՝ 320 լարի։
Դատախազությունից հայտնում են, որ մեղադրյալն իր անձնական հաշվեհամարին փոխանցել է.Ն.Ջ.-ն փաստաբան չունի: Ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել և գրավ պահանջել։
«Ես նախաքննությանը ամեն ինչ բացատրել եմ, ինձ մեղավոր եմ ճանաչել ու կարծում եմ, որ կկարողանամ գրավ վճարել։ Խնդրում եմ դատարանին իմ նկատմամբ գրավ կիրառել։ Պարոն դատավոր, խնդրում եմ դուք որոշեք գումարի չափը»,- դատական նիստին հայտարարել է մեղադրյալ Ն.Ջ.-ն:
1994 թվականի մայիսի 1-ին ծնված Ն.Ջ.-ն Մեղադրվում է Քրեական օրենսգրքի 182.2բ և 3.բ կետերը խախտելու համար։ Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը եւ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 5-ին։
Հիշեցնենք, որ Ադիգենի քաղաքապետարանում հանցագործության փաստը, ըստ դատախազի, երեք տարի շարունակ՝ 2019-21 թթ. շարունակվում էր: Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի աշխատակիցները մեղադրյալին ձերբակալել են մայիսի 17-ին։
Տարածեք :