Վրաստանում հնարավոր է ևս մեկ ոչ աշխատանքային օր հայտարարվի
Վրաստանում հնարավոր է ևս մեկ ոչ աշխատանքային օր հայտարարվի: Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության օրը ոչ աշխատանքային օր հայտարարելու օրենսդրական առաջարկը ներկայացվել է խորհրդարան: Այն խորհրդարանի բյուրոյին է ներկայացվել Թելավիի քաղաքապետարանի գենդերային հավասարության խորհրդի կողմից:
Խորհրդարանի բյուրոյի որոշմամբ օրենսդրական առաջարկի քննարկումը վստահվել է Վրաստանի Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովին։