Գործադուլի չորրորդ օրը՝ հանրահավաքը շարունակվում է
Գործադուլի չորրորդ օրը՝ «ԱյԴիԷս Բորջոմի»-ի աշխատակիցները հանրահավաք են անցկացնում։ Առավոտվանից գործարանի տարածքում մոբիլիզացվել են իրավապահներ տարբեր քաղաքապետարաններից։ Այնուամենայնիվ, բանվորները թույլ չեն տվել, որ բեռնատարը մտնի գործարան։ Գործադուլ անող աշխատակիցներին միացել են նաև վարորդները։
Հարյուրավոր աշխատակիցներ փորձում են գրավել «ԱյԴիԷս Բորջոմի»-ի ղեկավարության և կառավարության ուշադրությունը։
Նրանք ասացին, որ երեքշաբաթյա միջնորդական գործընթացը և բանակցությունները արդյունք չեն տվել՝ ուստի նրանք ստիպված են եղել դիմել բողոքի այս ձևին։ Պատասխան չստանալու դեպքում, նրանք պատրաստվում են բողոքը շարունակել նաև մայրաքաղաքում:
«Բորջոմի»-ի աշխատակիցների խոսքով, իրենք մի քանի պահանջներ ունեն, այդ թվում՝ անհապաղ վերականգնել ապօրինի աշխատանքից ազատված 50 անձանց, աշխատավարձերի փոխանցում, վերադարձ հին աշխատանքային պայմաններին, մշտական պայմանագրեր բոլոր աշխատողների համար և 25 տոկոս աշխատավարձի բարձրացում, վերացնել շանտաժի, սպառնալիքների և հարկադրանքի փաստերը՝ միաժամանակ աշխատանքից ազատելով և պատասխանատվության ենթարկելով դրանում ներգրավված վարչակազմի առանձին անդամներին:
Գործադուլն անժամկետ է և կավարտվի միայն նրանց բոլոր պահանջների կատարման դեպքում։