Քանի ապրում եմ, ամեն ինչ կանեմ, որ դրանք վերանան. Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ատելությամբ բացատրել է իր գրառումները Telegram-ի ալիքում։
Մեդվեդևը սկսել է օգտագործել Telegram-ը այն բանից հետո, երբ մարտին ռուսական բանակը Ուկրաինա ներխուժեց և այժմ ունի ավելի քան 395 000 բաժանորդ։ Նրա հրապարակային գրառումները հիմնականում վերաբերում են Ուկրաինային, արևմտյան երկրներին և նրանց քաղաքական գործիչներին։
Այսօր՝ հունիսի 7-ին, Մեդվեդևը «Տելեգրամ»-ում գրել է, որ իրեն հաճախ են հարցնում, թե ինչու են իր գրառումներն այդքան կտրուկ, ինչին նա պատասխանում է.
«Ես ատում եմ նրանց։ Նրանք սրիկաներ են և այլասերվածներ։ Մահ են ուզում մեզ համար, Ռուսաստանի համար: Եվ քանի ապրում եմ, ամեն ինչ կանեմ, որ դրանք վերանան»։