Հունիսի 20-ից հասարակական տրանսպորտում շնչադիմակն այլևս պարտադիր չի լինի: Որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության կողմից՝ առողջապահության նախարարության և ոլորտի մասնագետների առաջարկությամբ՝ հաշվի առնելով երկրում տիրող կայուն համավարակաբանական իրավիճակը։
Բռնազավթված տարածքներից հարկադիր վերաբնակների աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ բուժհաստատություններում շնչադիմակի օգտագործումը մնում է պարտադիր, իսկ ավտոբուսներում, միկրոավտոբուսներում և մարդաշատ այլ վայրերում դա կունենա միայն խորհուրդի բնույթ։
«Կովիդի հետ կապված համավարակային իրավիճակի կայունացման ֆոնին հունիսի 20-ից տրանսպորտային միջոցներում այլևս պարտադիր չի լինի շնչադիմակի օգտագործումը։ Շնչադիմակի օգտագործման առաջարկությանը հետևելը կարևոր է քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց համար: Շնչադիմակի կիրառումը պարտադիր կմնա միայն բուժհաստատություններում»,- ասել է Թամար Գաբունիան։