«Վրաստանում դիզվառելիքի պակաս կա». Ինչու է դիզվառելիքը թանկանում
Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում դիզվառելիքի արժեքը բարձրանում է։ Բրենդային գազալցակայաններում մեկ լիտր դիզվառելիքի արժեքը գերազանցել է 4,40 լարին։
Ինչպես Business Palitra-ին ասել է Նավթ ներմուծողների միության ղեկավար Վանո Մթվրալաշվիլին, «Վրաստանում դիզվառելիքի պակաս կա», ինչը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ Ադրբեջանից և Ռուսաստանից ներմուծման զգալի ուշացումներով։
«Այսօր մեզ դիզվառելիքի հիմնական մատակարարը Ադրբեջանն է։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում Ադրբեջանը չի կարողանում մեզ դիզվառելիք մատակարարել, որի հիմնական պատճառը Ադրբեջանում նավթավերամշակման գործարանի վերազինումն է։ Այսօր այդ ապրանքի ներմուծման 40-45%-ը բաժին է ընկնում Ադրբեջանին։ Երկրորդ պատճառը Ռուսաստանի Դաշնությունից ուշացած ներկրումն է։ Ռուսաստանը, որպես ագրեսոր երկիր, այժմ պատերազմի մեջ է, և այդ վառելիքը օգտագործվում է պատերազմի համար։ Ընթացքի մեջ է նաեւ բերքահավաքի գործընթացը, որն իր հերթին մեծ քանակությամբ դիզվառելիք է պահանջում։
Ի վերջո, այս երկու գործոնները հանգեցրին Վրաստանում դիզվառելիքի դեֆիցիտի, հետևաբար՝ գների բարձրացման։ Ակնհայտ է, որ Վրաստանը հնարավորություն ունի անցնել այլընտրանքային մատակարարների, սակայն դրանց գինը շատ ավելի թանկ է»,- ասել է Նավթ ներմուծողների միության ղեկավար Վանո Մթվրալաշվիլին: