Վրաստանում ոչ ոք դեմ չէ ռուսական ապատեղեկատվությանը. Բատիաշվիլի
Դամալա գյուղում ռուսամետ տրամադրություններ են տիրում: Բնակչության վերաբերմունքը քաղաքագետներին չի զարմացնում: Ռոնդելի հիմնադրամի գիտաշխատող՝ Զուրաբ Բատիաշվիլին կարծում է, որ ոչ ոք դեմ չէ Վրաստանում ռուսական ապատեղեկատվական մեքենայի աշխատանքին, ինչի պատճառով օկուպանտ երկիրն արդեն ունի տեղեկատվական պատերազմի «արդյունքները»։
Էթնիկ փոքրամասնությունները, ովքեր չգիտեն պետական լեզուն, հատկապես Ռուսաստանի ազդեցության տակ են, և դրա պատճառով նրանք տեղեկատվություն են ստանում ռուսական հեռուստաալիքներից։ Բատիաշվիլիի խոսքով՝ պետության գլխավոր խնդիրը պետք է լինի վրացերենի ուսուցումը Վրաստանում բնակվող էթնիկ հայերի և ադրբեջանցիների համար։