Լուրեր
Սամցխե-Ջավախքի կառավարության կողմից դուրս գրված գույքահարկից կհանվի 1,105,073 լարի
Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ կատարեց «Հարկային օրենսգրքում» և արտոնություններ սահմանեց համաճարակից տուժած որոշ բիզնեսների համար։ Մասնավորապես, գույքահարկից կազատվեն՝
հյուրանոցները և նմանատիպ կացարանները;
արձակուրդի և կարճաժամկետ կացարանի այլ հարմարություններ;
ռեստորաններ և շարժական սննդի կետերը;
ըմպելիքների սպասարկման գործունեությունները;
տուրիստական գործակալությունները, տուրօպերատորները և ամրագրման այլ ծառայությունները
Հարկային արտոնությունը տարածվում է նաև վարձակալության, լիզինգի կամ նման այլ ձևով փոխանցված գույքի վրա, եթե այդ գույքն օգտագործվում է նաև վերը նշված գործունեության մեջ:
Ինչքա՞ն կհանվի Սամցխե-Ջավախքի քաղաքապետարանի գույքահարկից, տեսեք ստորև ներկայացված աղյուսակում.
Տարածեք :