Ախալցիխեի քաղաքապետարանը 26 թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարել։ Ինքնակառավարման մարմինների որոշ պաշտոնների համար հայտարարվել է բաց մրցույթ, իսկ որոշ թափուր պաշտոնների համար կանցկացվի ներքին մրցույթ։ (Ներքին մրցույթը հայտարարվում է պետական հիմնարկի մակարդակով, և դրան մասնակցելու իրավունք ունի այնտեղ աշխատող պաշտոնյան։)