Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 05:49-ին:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Դմանիսիից 25 կիլոմետր հարավ-արևմուտք՝ Սամեբա գյուղի մոտ։
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ։