Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հուլիսի 24-ին՝ Բորջոմիի մունիցիպալիտետի Կվաբիսխևի գյուղի մոտ: Ախալցիխե-Թբիլիսի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Երթուղային տաքսիում եղել է 14 ուղևոր։ Նրանցից 8-ը կոտրվածքներով ու կապտուկներով տեղափոխվել են Բորջոմիի կլինիկա, այս պահի դրությամբ նրանցից 6-ը դեռ բժիշկների հսկողության տակ են:
Դեպքը հետաքննվում է 276 հոդվածի երկրորդ մասով, ըստ որի` մեքենան վարող անձը խախտել է ավտոմեքենայի, տրամվայի, տրոլեյբուսի, տրակտորի կամ այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները: