Տզերի խայթոցի հաճախականությունը աճել է
Սամցխե-Ջավախքում ևս մեկ մարդ է հիվանդացել Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդով։ Այս անգամ վարակը հայտնաբերվել է Ախալցիխեի Մուսխ գյուղում 75-ամյա տղամարդու մոտ։
Այս տարի տարածաշրջանում հայտնաբերվել է հաստատված 33 դեպք, որից 17-ը՝ Ախալցիխեում, 10-ը՝ Ադիգենում, 6-ը՝ Ասպինձայում։
«Իմեդի» կլինիկայի տնօրեն Գիորգի Բարձիմաձեն նշում է, որ տզերի խայթոցի հաճախականությունը նախորդ տարիների համեմատ աճել է։