Լուրեր
Նինոծմինդայի մունիցիպալիտետում տեղացել է ուժեղ կարկուտ
Այսօր՝ հուլիսի 26-ին Նինոծմինդայի շրջանի մի քանի գյուղերում կարկուտը ոչնչացրել է գյուղատնտեսական բերքի զգալի մասը։ Տեղեկությունը տարածում է Parvana tv-ն:
Կարկուտի ոլոռը բավականին մեծ է եղել, իսկ տեղումները՝ երկարատև։ Կարկուտը ծածկել է գետինը, վնասել բանջարանոցներն ու ցանքատարածությունները։ Մամզարա գյուղում կարկուտը կոտրել է մեղվի փեթակների ապակիները:
Մոտ 15 րոպե տեղացող կարկուտը եղել է բավականին մեծ չափի և հիմնականում վնասել է Գոնդուրայի գյուղական համայնքի, Ջիգրաշենի և Հեշտիայի և Մամզարայի ցանքատարածքները։
Տարածեք :