Սամցխե-Ջավախքում գրանցվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք
Վրաստանում մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 11 802 դեպք է գրանցվել: Հուլիսի 24-ից հուլիսի 31-ը մահացել է 10 մարդ, ապաքինվել՝ 10233, ընդհանուր առմամբ կատարվել է 76309 թեստավորում։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերված նոր դեպքերից 139 մարդ վարակվել է Սամցխե-Ջավախքում:
Այս մասին տեղեկություն է հրապարակում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։