Սամցխե-Ջավախեթում ապօրինի ծառահատման փաստ է բացահայտվել
2022 թվականի հուլիսի 1-ից 31-ը Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները բացահայտել են ապօրինի անտառօգտագործման 204 փաստ։ Դրանցից 151-ը վերաբերում է փայտանյութի ապօրինի արդյունահանմանը և տեղափոխմանը, իսկ 53-ը ապօրինի սղոցարանների և արտադրամասերի կողմից տեխնիկական կանոնակարգերի խախտման փաստեր են։ Խախտումներից 16-ը պարունակում են քրեական հանցագործության նշաններ։
Սամցխե-Ջավախքում արձանագրվել է օրենքի 24 խախտում:
Օրենքի խախտում է հայտնաբերվել նաև մայրաքաղաքում. բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցներն այս տարվա հուլիսին Թբիլիսիում կանխել են փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպք։
Ընդհանուր առմամբ հանվել է մինչև 600 խմ ապօրինի փայտանյութ։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է սղոցարանի տեխնիկական կանոնակարգի 50 խախտում։ Հեռացվել են նաև 3 չգրանցված սղոցարաններ։
«Նյութերն ուղարկվել են համապատասխան գերատեսչություններ՝ հետագա արձագանքման համար»,- նշված է հրապարակված տեղեկատվության մեջ։