Ձորն ընկած մեքենայում գտնվող վարորդը տեղում մահացել է
Բորժոմիի մունիցիպալիտետի Տբա գյուղի մոտ բեռնատարն ընկել է ձորը: Ճանապարհը, որտեղ տեղի է ունեցել վթարը, գյուղից տանում է դեպի անտառ։ Տրանսպորտում եղել է միայն վարորդը, ով տեղում մահացել է։
Գյուղի տարածքային միավորում Բորժոմիի քաղաքապետի ներկայացուցիչ Զուրաբ Լոմիձեի խոսքով՝ վարորդը չի հասցրել իջնել մեքենայից և ընկել է մոտ 100 մետր բարձրությունից։
Գյուղի պատգամավոր Մամուկա Լուրսմանաշվիլիի խոսքով` դիակը դուրս բերել ժամերի ընթացքում չէր հաջողվում: Վարորդը տեղացի չէ:
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է վարում Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, որը վերաբերում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները խախտելուն, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի։