Ախալցիխեի կենտրոնական այգին 9 ամիս սպասելուց հետո
Ախալցիխեում շարունակվում են կենտրոնական զբոսայգու վերականգնման աշխատանքները: Այս պահին այգում ընթանում են ասֆալտապատման և կանաչապատման աշխատանքներ։ Կենտրոնական հրապարակը զարդարված է տարբեր տեսակի գեղեցիկ բույսերով:
Ծրագիրն իրականացվում է Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից՝ Վրաստանի վարչապետի նախաձեռնած «Նորացված շրջաններ» ծրագրի շրջանակներում։
Նաև ծրագրի շրջանակներում քաղաքաշինական աշխատանքներ են ընթանում Թամարաշվիլի, Կոստավա և Նաթենաձե փողոցներում։ Վերականգնվում են Թամարաշվիլիի և հարակից հրապարակը, ինչպես նաև Նաթենաձե և Կեցխովելի փողոցների բնակելի տների արտաքին ճակատները և վեց հարկանի շենքը։
Հիշեցնենք, որ Ախալցիխեի կենտրոնական զբոսայգու վերականգնման աշխատանքները սկսվել են 9 ամիս առաջ։ Բնակիչները ամիսներ շարունակ բողոքում են ձգձգվող աշխատանքներից։