Վալեում 49-ամյա կնոջը մահացած են գտել
Վալեում 49-ամյա կնոջը գտել են մահացած, նրա մոտ կոկորդի հատվածում նկատվում է վնասվածք: Ինչպես նշում է Ախալցիխեի սակրեբուլոյի պատգամավոր՝ Մերի Խաբեիշվիլին, կինն ինքն իրեն վնասել է սառը զենքով:
«Տեղեկություն ստացա, որ տեղի է ունեցել ինքնասպանություն, նա փախստական կին էր, այլ տեղեկություն չունեմ»,- ասում է Մերի Խաբեիշվիլին։
Մանրամասների մասին տեղեկություն չունի նաև Վալեի համայնքում Ախալցիխեի քաղաքապետի ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Գոզալիշվիլին:
«Լսել եմ, որ նման բան է եղել, այլ տեղեկություն չկա, ոչ ոք ոչինչ չի ասում, որ մինչ այդ ծեծկռտուք է տեղի ունեցել կամ ինչ-որ նման բան»,- ասում է Ալեքսանդր Գոզալիշվիլին։
Մահացածը Վալեում ապրում էր որդու հետ։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 17-ի կեսօրին:
Ինքնասպանություն էր, թե ոչ, ՆԳՆ-ն դեռ պաշտոնական պարզաբանում չի տվել։ Մանրամասների ենք սպասում գործակալությունից։
Միջադեպի պատճառով վաղը՝ օգոստոսի 18-ին նախատեսված Պաատա Գուլիաշվիլիի երեկոն հետաձգվել է։