Ի՞նչ որակի ալյուր է ներմուծվում Վրաստան
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում հացագործները բողոքում են ալյուրի որակից։ Ասում են՝ եղել են դեպքեր, երբ ալյուրը վերադարձնում են ներկրողին։ Հաց արտադրողի ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեն հաստատում է անորակ ալյուրի մասին տեղեկությունը՝ ասելով, որ «դա ներկրողի պատասխանատվությունն է»։
«Ինչ վերաբերում է որակին, ապա բոլոր ներկրողները շատ լավ գիտեն, թե ինչ ալյուր են բերում, որ մարզից եւ ինչ գնով են այն գնում։ Ցավալի է, բայց դա փաստ է, գնի և որակի առումով ռուսական ալյուրն այլընտրանք չունի, թեև այնտեղ էլ կան տարբեր որակն, իսկ այնտեղից ներկրելիս ներկրողի պատասխանատվությունն է չներկրել անորակ ալյուր»,- հայտարարում է Դոլիձեն։
Ինչ վերաբերում է շուկայում տիրող իրավիճակին, ապա, ըստ Մալխազ Դոլիձեի, այժմ ամեն ինչ կախված է նոր բերքից։ Այդ թվում՝ հացի գինը։
«Այժմ տեղական շուկայում արտադրվող եւ Ռուսաստանից ներկրվող ալյուրի գներն այնքան նման են, որքան երբեւէ։ Ներմուծվածի արժեքը 77-79 լարի է, տեղականինը՝ 80-83։ Սա շատ փոքր տարբերություն է։ Սրան գումարվում է գազի և ջրի թանկացված սակագինը մեզ՝ հացագործներիս համար։ Սա մեծապես բարձրացնում է ամեն ինչի ինքնարժեքը, բայց, այնուամենայնիվ, մոտ ապագայում հացի թանկացում պետք չէ սպասել»,- ասում է Մալխազ Դոլիձեն։