Ընկույզի գինը նվազել է ևս 27%-ով
Ըստ EastFruit-ի վերլուծաբանների՝ վերջին շաբաթվա ընթացքում ընկույզի գինը նվազել է 27%-ով։ Այստեղ տագնապալի է այն փաստը, որ նախկինում գները եղել են նվազագույն մակարդակի վրա։
Նշենք, որ կեղևավորված ընկույզի 1 կիլոգրամն արժե 3 լարի, ինչը 16 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից։
Հիշեցնենք, որ 2021 թվականի բերքի գները նույնպես ցածր էին, այս տարի կարծես թե այս խնդիրն իր արդիականությունը չի կորցնում։
Ինչպես նախորդ տարի, այնպես էլ ընկույզի հասունացման շրջանում տեղումները շատ էին, ինչը բացասաբար է անդրադարձել որակի վրա։ Ըստ EastFruit-ի վերլուծաբանների՝ ցածր գները պայմանավորված են ցածր որակով, գինը ցածր է պահվում նաև անցյալ տարվա գույքագրման առկայությամբ։