Այսօր Վրաստանի Սահմանադրության օրն է
Այսօր Վրաստանի Սահմանադրության օրն է: Սահմանադրության օրը Վրաստանում նշվում է օգոստոսի 24-ին: 1995 թվականի օգոստոսի 24-ին խորհրդարանի այն ժամանակվա կազմը ընդունել էր երկրի գերագույն օրենքը:
Վրաստանի Սահմանադրությունը սկսվում է հետևյալ խոսքերով. «Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, որոնց անկոտրում կամքն է հանդիսանում ժողովրդավարական սոցիալական համակարգի հաստատումը, տնտեսական ազատության, սոցիալական և իրավական պետության, համընդհանուր ճանաչված մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը, պետության անկախության և այլ ժողովուրդների հետ խաղաղ հարաբերությունների ամրապնդումը, հենվելով վրաց ժողովրդի պետականության դարավոր ավանդույթներին և Վրաստանի 1921-ի Սահմանադրության պատմական և իրավական ժառանգությանը, ի դեմս Տիրոջ և երկրի հռչակում ենք ներկայիս Սահմանադրությունը»:
Վրաստանի Սահմանադրությունն ունի 109 հոդված, որոնք փոփոխվել են 33 անգամ: Վրաստանի Սահմանադրության ամենից էական փոփոխությունները կատարվել են Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք՝ 25 անգամ:
Վրաստանի կառավարությունում 2004 թվականից հայտնվեց վարչապետի պաշտոնը, իսկ Վրաստանի նախագահը հռչակվեց պետության գլուխ: Բացի այդ, պատգամավորների և նախագահի ձեռնարկատիրական գործունեության առնչությամբ արգելք սահմանվեց և քաղաքական գործունեության արգելք՝ դատախազների և ոստիկանության աշխատակիցների համար: Դատավորների տարիքը 28 տարեկանից դարձավ, իսկ պատգամավորների համար՝ 21 տարեկանից:
2010 թ-ին, Սաակաշվիլիի իշխանապետության ավարտին` Վրաստանի Սահմանադրությունը ևս մեկ անգամ էականորեն փոխվեց: Նախագահական լիազորությունները կրճատվեցին, կառավարության և խորհրդարանի լիազորությունները ընդլայնվեցին, իսկ խորհրդարանական նիստերը Թբիլիսիից տեղափոխվեցին Քութայիսի:
2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան»-ը սկսեց աշխատել նոր Սահմանադրության վրա:
Խորհրդարանը հիմնական սահմանադրական փոփոխությունները հաստատել է 2017 թվականի սեպտեմբերի 26-ին, որին քիչ անց վետո է դրել նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և գերատեսչության ներկայացրել մոտիվացված դիտողություններ՝ այդ թվում նախագահի և խորհրդարանի ընտրական համակարգի մասով: Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն նախագահին խնդրել էր արտահերթ նիստ հրավիրել՝ դիտողությունները քննարկելու համար:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ստորագրել է Վրաստանի Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները:
Ավարտվեցին Վրաստանի Սահմանադրության թարմացման աշխատանքները, որոնք սկսվել էին 2016-ի դեկտեմբերից:
Վրաստանի վերջին ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունից հետո ուժի մեջ մտավ վերափոխված Սահմանադրությունը, որի համաձայն Հանրապետությունն այսուհետ խորհրդարանական է, որտեղ ողջ իշխանությունը պատկանում է խորհրդարանին և նրան ենթակա կառավարությանը:
2024 թվականից սկսած՝ բոլոր պատգամավորները կընտրվեն ըստ կուսակցական ցուցակների, խորհրդարանի անդամի նվազագույն տարիքային շեմը բարձրացվում է մինչև 25 տարեկան, կին պատգամավորների նորման սահմանվում է 50%-ի մակարդակով: Սահմանադրական փոփոխումների համար անհրաժեշտ կլինի ընդամենը 100 պատգամավորի աջակցություն:
Ըստ Սահմանադրական փոփոխությունների՝ համամասնական ընտրակարգին անցումը պետք է տեղի ունենար ոչ շուտ, քան 2024 թվականը: 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում 77 պատգամավոր պետք է ընտրվեին կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ միամանդատ շրջաններում: Թեպետ, հասարակական բողոքը ստիպեց ընտրական համակարգում ճշգրտումներ կատարել, խոստովանեց «Վրացական երազանքի» հիմնադիր և առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:
Ինչ վերաբերում է օրենսգրությանը, ապա խորհրդարանի համար ավելի հեշտ կլինի փոփոխել վրացական Սահմանադրությունը: Եթե նախկինում պահանջվում էր խորհրդարանի առնվազն 3/4-ի աջակցությունը, ապա այժմ դրա համար բավարար կլինի պատգամավորների ձայների 2/3-ը:
Վրաստանի գլխավոր դատախազն այլևս չի ենթարկվի Արդարադատության նախարարությանը: Նրա գործունեությունը կվերահսկի Դատախազական խորհուրդը:
Ինչ վերաբերում է դատարաններին, ապա դրանք վերահսկելու է Արդարադատության բարձրագույն խորհուրդը: Այն բաղկացած է 14 անդամից, որոնք նշանակվել են այդ պաշտոնին 4 տարի ժամկետով և Գերագույն դատարանի նախագահից:
Զինված Ուժերին փոխարինեց Պաշտպանության ուժերը: Պաշտպանության ուժերի տեսակներն ու կազմը սահմանվում են օրենքով: