Հայտնի են «Արտադրիր Վրաստանում» ծրագրի հաղթողները
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Արտադրիր Վրաստանում» միկրո և փոքր ձեռներեցության խթանման ծրագրի դրամաշնորհային ծրագիրն ունի 1338 հաղթող։
Ըստ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, ծրագրի հայտերի ընդունումը սկսվել է այս տարվա մարտին։ Ընդհանուր առմամբ եզրափակիչ փուլ է անցել 3700 դիմորդ, որից հաղթել է 1338-ը։
Գործակալության տվյալներով՝ ծրագրի նպատակն է զարգացնել միկրո և փոքր բիզնեսը, ձևավորել ժամանակակից ձեռնարկատիրական մշակույթ և ստեղծել նոր աշխատատեղեր։
«Ծրագրի դրամաշնորհի չափն այս տարի սահմանվել է 30 000 լարի, իսկ ԵՄ ֆինանսավորմամբ՝ պիլոտային շրջաններում (Իմերեթի, Ռաչա-Լեչխումի, Քվեմո Սվանեթի, Գուրիա և Կախեթի) դրամաշնորհը կազմել է 40.000 լարի։
Ծրագրում հաղթող ձեռներեցների մասնակցության չափը պետք է կազմի դրամաշնորհի գումարի առնվազն 20%-ը, իսկ բարձրլեռնային բնակավայրերում՝ առնվազն 10%-ը։ Նախկինում ծրագրի հաղթող շահառուի դեպքում՝ համամասնակցությունը պետք է կազմի դրամաշնորհի գումարի առնվազն 50%-ը, իսկ բարձրլեռնային բնակավայրերում՝ առնվազն 25%-ը:
Ծրագրի հաղթող շահառուն պարտավոր է դրամաշնորհի չափի նպատակը սահմանել հետևյալ կերպ՝ կապիտալ ծախսեր ոչ պակաս, քան 90%, շրջանառու միջոցներ ոչ ավելի, քան 10%:
Ծրագիրը կարող է ֆինանսավորել ավելի քան 300 տնտեսական գործունեություն։
2015 թվականից մինչև 2021 թվականը միկրո և փոքր ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է 6901 ծրագիր, իսկ ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 78 մլն լարի»,- նշված է հրապարակված տեղեկատվության մեջ։