100% ֆինանսավորմամբ համալսարան ընդունված հայ դիմորդները
Ախալցիխեի 3-րդ հանրային դպրոցն ավարտած դիմորդները անվճար ընդունվել են Սամցխե-Ջավախքի պետական համալսարան։
Գևորգ (Գոգի) Լոտոևը, Լեյլա Համբարյանը և Արինա Դաթեբովան ստացել են 100% պետական ֆինանսավորում «1+4» պետական ծրագրի շրջանակներում։
Ընդհանուր ունակությունների թեստի առավելագույն միավորը կազմում է 80: Քննության նվազագույն շեմը համարվում է հաղթահարված, եթե դիմորդի ստացած միավորը 24-ից բարձր է: Ըստ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի՝ ընդհանուր ունակությունների հայերեն քննությանը մասնակցել է 557 դիմորդ, նրանցից 24.24%-ին չհաջողվել հաղթահարել նվազագույն շեմը:
Նշենք, որ 1+4 ծրագրով դիմորդը հնարավորություն ունի ընդունվելու Վրաստանի պետական համալսարաններ, նվազագույն շեմը անցնելու համար դիմորդը պետք է հավաքեր 24․00-ից ավելի միավոր։ Պետական դրամաշնորհ ամեն տարի ստանում են ամենաբարձր միավորներ հավաքած 100 ազգությամբ հայ և 100 ազգությամբ ադրբեջանցի դիմորդներ։